Անգլիայի Օքսֆորդշիր կոմսության Քոթսուոլդ վայրում վարձակալությամբ է տրվում Ուինսթոն Չերչիլի նախկին առանձնատունը․ հոյակապ տուն` լողավազանով, այգիներով և ընդարձակ ազատ տարածությամբ, գրում է The Telegraph-ը:
19-րդ դարի առանձնատունը, որը ժամանակին պատկանել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին, պահպանել է իր հարմարավետությունը հիմնականում այն բանի շնորհիվ, որ 1945-ից պատկանել է մեկ այլ ընտանիքի:
Տան 4 հարկերում գտնվում են կինոսրահ, խաղասենյակ, սեղանի թենիսի համար նախատեսված սեղան, երկու առանձին հյուրասենյակներ` գրադարաններով, մեծերի և երեխաների համար ննջասենյակներ և այլն:
Առանձնատանը երկու գիշերն արժե 5276 եվրո: Պատմական շինությունը վարձակալության է հանձնում Petersham Properties գործակալությունը: