Thursday, 25 04 2024
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն

Չորս պետական կառույցների դատական վեճը մարդկանց կօգնի մասամբ. ՄԻՊ

Մարդու իրավունքների տեսանկյունից դրական է, որ Սահմանադրական դատարանն իր դիրքորոշմամբ Դատախազությանը պարտավորեցրել է հստակ ցուցումներ տալ քննիչի որոշումը վերացնելու դեպքում: Այսինքն, եթե գործը հսկող դատախազը նախկինում կարող էր առանց հստակ ցուցումների վերացնել քննիչի որոշումները, ապա հիմա դա կարող է անել միայն կոնկրետ պայմանների պահպանման դեպքում:

Այս մասին հաղորդագրությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ նկատելով, որ «բազմաթիվ դեպքերում մարդիկ անորոշ ժամկետով հայտնվում էին քրեական հետապնդման մեջ, քանի որ օրենսդրական բացի և առկա բացասական պրակտիկայի արդյունքում քննիչի մի շարք որոշումներ կարող էին մի քանի անգամ կամայականորեն վերացվել գործը հսկող դատախազի կողմից»:

Պաշտպանը հիշեցնում է, որ գործով Սահմանադրական դատարանն օրեր առաջ կայացրեց որոշում, որով պարզաբանեց Քննչական կոմիտեի և Դատախազության որոշ իրավասություններ, տվեց դիրքորոշումներ, որոնք, թեև կարևոր գործնական նշանակություն ունեն, սակայն, ցավոք հստակ և լիարժեքորեն չեն լուծում բարձրացված խնդիրը:

Ըստ Պաշտպանի, Սահմանադրական դատարանը հստակ չի տվել այն կարևոր հարցի պատասխանը, թե քանի անգամ կարող է վերացվել քննիչի` անձի նկատմամբ կայացրած որոշումը: Այսինքն` անորոշ է մնացել, թե արդյոք Գլխավոր դատախազի կողմից քննիչի որոշումը վերացնելու դեպքում քննիչի կայացրած նոր որոշումը կրկին կարո՞ղ է վերացվել, թե՞ ոչ:

Կարեն Անդրեասյանի գնահատմամբ, այս դատական վեճի դրական արդյունք է այն, որ Սահմանադրական դատարանը սահմանել է, որ որոշումների կայացումն անհարկի ձգձգելը բացառելու համար հետաքննության մարմինն ու քննիչը պետք է անհապաղ տրամադրեն անհրաժեշտ նյութերն ու փաստաթղթերը:

Սա կնպաստի մարդու վերաբերյալ որոշումների կայացման` օրենքով սահմանված ժամկետների պահպանմանը: Միևնույն ժամանակ հաշվի չեն առնվել այն դեպքերը, երբ նյութերի անհապաղ տրամադրումն օբյեկտիվ պատճառներով անհնար կլինի: Այս խնդիրն այժմ արդեն հնարավոր կլինի լուծել միայն համապատասխան օրենսդրական փոփոխությամբ:

«Ամփոփելով Դատարանի կայացրած որոշումը` կարող ենք փաստել, որ Օմբուդսմենի միջամտությամբ և Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրվեցին մարդու համար կարևոր մի շարք երաշխիքներ, սակայն, այնուամենայնիվ, շարունակվում է չլուծված մնալ անձի` անորոշ ժամկետով քրեական հետապնդման մեջ մնալու խնդրահարույց հարցը: Այս պարագայում հարցին ևս կարող է օրենսդրական լուծում տրվել, ինչի վերաբերյալ Օմբուդսմենն Ազգային ժողովի խմբակցություններին կներկայացնի կոնկրետ առաջարկներ»,- նշում է Մարդու իրավունքների պաշտպանը:

Կարեն Անդրեասյանը հիշեցնում է, որ ինքը դեռեւս 2013թ. բարձրացրել էր նշված խնդիրը, իսկ արդեն 2015թ. նա Սահմանադրական դատարանում վիճարկեց Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթը՝ Քննչական կոմիտեից ստացված դիմումի հիման վրա: Օմբուդսմենի՝ Սահմանադրական դատարան դիմելուց որոշ ժամանակ անց Գլխավոր դատախազը նույնպես դիմեց Սահմանադրական դատարան, և նրա դիմումը միացրեցին Օմբուդսմենի դիմումին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում