Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինձ շատ հետաքրքրեց «Բանանց»-ում տեղի ունեցող փոփոխությունների փաստը. Զավեն Բադոյան

«Բանանց»-ի նորեկ Զավեն Բադոյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչը հանդիսացավ «Բանանց» տեղափոխվելու գլխավոր պատճառը և պատմել է իր ակնկալիքների մասին:

– Ինչպե՞ս ստացվեց «Բանանց» տեղափոխվելու հնարավորությունը:

– Ինձ շատ հետաքրքրեց այն փոփոխությունների փաստը, որոնք կատարվում են «Բանանց»-ում: Խոսքը գնում է ինչպես մարզչական շտաբի, այնպես էլ ղեկավարության մասին և հենց դա նպաստեց, որ ես որոշում կայացրեցի տեղափոխվել «Բանանց»:

– Արդեն հասցրել եք մի քանի մարզում անցկացնել «Բանանց»-ի հետ: Ինչպիսի՞ն են տպավորությունները:

– Մարզչական շտաբի մասին կարող եմ վստահ ասել, որ նրանք բարձր մակարդակի մարզումներ են անցկացնում: Ինչ վերաբերվում է ֆուտբոլիստներին, ապա դեռևս նրանցից մի քանիսին են ծանոթ և ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում կհասցնեմ ծանոթանալ:

– «Բանանց»-ում մեծ թիվ են կազմում երիտասարդ ֆուտբոլիստները, որոնք կարիք ունեն ավելի փորձառու ֆուտբոլիստների հետ խաղալու: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:

– Բնականաբար, շատ դժվար է արդյունքներ գրանցել երիտասարդ ֆուտբոլիստներով, իսկ փորձառու ֆուտբոլիստների գալով, կարծում եմ, կբարելավվի թե՛ թիմի ընդհանուր արդյունքները, թե՛ ավելի արագ աճ կգրանցեն երիտասարդները:

– Ի՞նչ նպատակներ եք դրել ինքներդ Ձեր առջև, որոնք պետք է ձգտել լուծել «Բանանց»-ում հանդես գալու ընթացքում:

– Բոլորս էլ գիտենք, որ «Բանանց»-ը հիմա շատ ցածր տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում: Նպատակներից է գավաթը նվաճելը և ինչքան հնարավոր է բարձր տեղ զբաղեցնելը առաջնությունում:

– Իսկ կա՞ն անհատական նպատակներ, որոնց փորձելու եք հասնել «Բանանց»-ում հանդես գալով:

– Անհատական հաջողությունների մասին այս պահին չեմ մտածում և գլխավոր նպատակն է որքան հնարավոր է «Բանանց»-ին օգտակար լինելը: Կարծում եմ, որ եթե հաջող հանդես գաս «Բանանց»-ում, դա չի վրիպի նաև հավաքականի մարզիչների աչքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում