Friday, 19 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ

Ազատամարտիկները չեն հավատում, որ Խաչիկ Ավետիսյանը կարող էր ներգրավված լինել զինված հանցախմբում

«Եթե Հայաստանում ինչ որ միտինգային, փողոցային պայքարի հարցեր է գնում, ապա էդ ամեն ինչից անմիջապես առաջ ինչ որ մարդիկ են ձերբակալվում, ու դրանց թվում պարտադիր ազատամարտիկներ են լինում։ Սա կարծես թե օրինաչափություն է դառնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը՝ հավելելով, որ ինքը բացառում է և չի հավատում, որ Խաչիկ Ավետիսյանը կարող էր որևէ մասնակցություն ունենալ նախօրեին Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի հետ։

Վլադիմիր Առաքելյանն ասաց, որ վերջին երկու ամսում Խաչիկ Ավետիսյանը գրեթե ամեն օր իրենց տանն է եղել և ինքը ոչ մի կասկածելի բան չի նկատել։ «Ինքը վերջին շրջանում առողջական խնդիրներ ուներ, ամեն օր մեր տանն է եղել, գալիս էր, նստում էինք, խոսում էինք ու ընդհանրապես ոչ մի տարօրինակ բան չէի նկատել, ոչ մի բառ ինքը չի խոսել, չի ասել, որ էդպիսի խումբ կա, տենց ջահելներ կան»,- հավելեց Առաքելյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք հետևելու են այս գործընթացին և իրենց։ «Իրենք կարող էին այս ամենը շուտ անել, եթե հետևել էին, գաղտնալսել և այլն։ Բայց ինչի հենց ամսի 1-ի միտինգից առաջ։ Այս ամեն ինչը փաստում է, որ փորձ է արվում վախի մթնոլորտ տարածել ժողովրդի մեջ։ Երրորդ համաշխարհային պատերազմն է սկսում, Սիրիայում պատերազմ է, իսկ մենք ընկել ենք չգիտեմ ինչերի հետևից, ազատամարտիկներին ենք մեկուսացնում։ Որ էդպես լինի, Հայաստանի ժողովրդի 90 տոկոսը դեմ է էս իշխանություններին, դե թող դնեն ու բոլորին բռնեն»,- նկատեց մեր զրուցակիցը։

Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն էլ խուսափեց կարծիք հայտնելուց՝ համարելով, որ ինֆորմացիան քիչ է, Ավետիսյանի ձերբակալության մասին էլ նոր է իմացել, սակայն նկատեց, որ եթե գործում կան ազատամարտիկներ, ապա ինքը հակված է կարծելու, որ պետությանը որևէ վտանգ չէր կարող սպառնալ և Սահմանադրության որևէ նորմ չէր խախտվելու։ «Բայց, եթե այնտեղ զենքեր են եղել, ապա դա ինքնին հանցագործության մասին է խոսում։ Չնայած, կարծում եմ նաև, որ հնարավոր է իրենք չիմանալով են ներգրավվել այս գործընթացում, բայց էլի պնդում եմ, որ իրենք ոչ մի վտանգավոր բանի չէին գնա մի երկրի, մի պետության համար, որի համար կյանք են դրել, դրա համար էլ հակված եմ մտածելու, որ այս ամենը սարքած է»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ մեզ երկրորդ հոկտեմբերի 27 պետք չէր։

Հիշեցնենք, որ Նորք Մարաշում, նախօրեին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի մեկուսացումից հետո ձերբակալվել է նաև ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը։ Այսօր, բացի Նորքի առանձնատնից ձերբակալված 9 հոգուց, դատարանը կալանքի սանկցիաներ կկիրառի ևս 12 հոգու նկատմամբ, քանի որ դեպքից հետո ձերբակալվածների թիվը կազմում էր 21։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում