Ավստրալական Կանբեռայում արհեստական եղևնու վրա ամանորյա լույսերի քանակի համաշխարհային ռեկորդ են սահմանել: Ռեկորդի հեղինակը Դևիդ Ռիչարդսն է: Նա եղևնու վրա 518 838 լուսադիոդային լամպ է դրել, հայտնում է Guinness World Records կայքը:
Ռեկորդի համար օգտագործվել է եղևնին, որը մինչև 2011-ը ամանորյա տոների ընթացքում զարդարել է քաղաքի կենտրոնը:
Ռիչարդսի խոսքերով՝ ինքը հիացած է ձեռքբերումով: Նա ասել է, որ հաջողվել է գերազանցել Ճապոնիայում սահմանված նախորդ ռեկորդը, և օգնել հարյուր հազարավոր դոլարներ հավաքել բարեգործության համար: Ակցիային մասնակցել են ճարտարապետներ, ինժեներներ, դիզայներներ և կամավորներ:
Լույսերը վառելու միջոցառումը տեղի է ունեցել ուրբաթ՝ տեղի բնակիչների և Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական ներկայացուցչի ներկայությամբ, որը հաստատել է նոր համաշխարհային ռեկորդը: