Բելգիայի ոստիկանությունը հինգշաբթի, Փարիզում ահաբեկչությունների գործով նոր կասկածյալի է ձերբակալել: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել են թագավորության դաշնային դատախազությունում:
Գերատեսչության ներկայացուցչի խոսքերով՝ ձերբակալվածն ուրբաթ պետք է կանգնի դատաքննիչի առաջ, որը որոշում կընդունի նրա հնարավոր կալանքի մասին: Դատախազությունում այլ մնրամասներ չեն հայտնել:
Հինգշաբթի Բելգիայում Փարիզում ահաբեկչությունների հետ կապված մի քանի խուզարկություն է կատարվել: