Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Վիլնյուսում կայացել է հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստը

Վիլնյուսում նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից, նիստին ողջույնի խոսքով հանդես են եկել միջկառավարական հանձնաժողովի հայկակա ն կողմի համանախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և լիտվական կողմի համանախագահ, Լիտվայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Էվալդաս Գուստասը:

Իր ողջույնի խոսքում, շնորհակալություն հայտնելով Լիտվայի կառավարությանը ջերմ ընդունելության համար, Կարեն Ճշմարիտյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը, հայ-լիտվական տնտեսական համագործակցության ներկա պատկերը և հնարավոր զարգացումները: Եզրափակելով խոսքը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը նշել է, որ երկկողմ առևտրային և ներդրումային հարաբերությունների ներկայիս մակարդակը ամբողջովին չի արտացոլում երկու երկրների տնտեսական ողջ ներուժը և հույս է հայտնել, որ կառուցողական երկխոսության և փոխըմբռնման միջոցով հնարա վոր կլինի նոր մակարդակի բարձրացնել հայ-լիտվական տնտեսական համագործակցությունը:

Լիտվայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Էվալդաս Գուստասն իր հերթին նշել է, որ երկու երկրների գործարարների և գործարար ասոցիացիաների միջև կապերի ամրապնդումը կարող է մեծապես նպաստել բոլոր բնագավառներում հայ-լիտվական հարաբերությունների արդյունավետ զարգացմանը: Նա հավելել է, որ լիտվական կողմը ձգտում է օգտագործել բոլոր հարթակները, որոնք կարող են նպաստել Լիտվայի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը:

Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի և Լիտվայի միջև առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, նախանշվել են փոխգործակցության զարգացման հեռանկարները: Նիստի արդյունքում ստորագրվել է արձանագրություն, որով ըստ ոլորտների սահմանվել են հետագա համագործակցության ուղղությունները:

Լիտվայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Վիլնյուսում, նոյեմբերի 26-ին հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ: Նախարարները գոհունակությամբ ընդգծել են, որ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառության ծավալները ավելացել են 5 անգամ և հույս են հայտնել, որ հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հանձնաժողովի առաջին նիստը կխթանի երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումը:

Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է լիտվական Global BOD Group ընկերություն, որը հայտնի է ինովացիոն տեխնոլոգիաների բնագավառում իր նորամուծություններով: Ընկերության հիմնադիր և նախագահ Վիդմանտաս Յանուլեվիչուսը ծանոթացրել է հայկական պատվիրակության անդամներին ընկերության ստեղծման պատմությանը, տեխնոլոգիական պրոցեսների նրբություններին և արտադրության ընդլայնման ծրագրերին:

Հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը, որի կազմում եղել են ՀՀ էկոնոմիկայի, արտաքին գործերի, գյուղատնտեսության, ֆինանսների, առողջապահության, բնապահպանության, տրանսպորտի և կապի, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ ԳԱԱ պաշտոնատար անձինք:

Նիստի աշխատանքին և ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնական հանդիպումներին մասնակցել են Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը և Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում