Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հայտնել է Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայանալիք երկու համերգների նոր ժամկետները: Ինչպես տեղեկացնում ենք Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջից, համերգները տեղի կունենան 2016 թվականի հունվարի 21-ին և 23-ին Heineken Music Hall-ում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն առողջական խնդիրների պատճառով հետաձգել է Ամստերդամում կայանալիք իր երկու համերգները: Ազնավուրը Ամստերդամում պետք է ելույթ ունենար նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 9-ին: