Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայ-ադրբեջանական հակամարտությունը չի բխում Թուրքիայի շահերից․ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան

Թուրքերի կողմից կործանված ռուսական Սու-24 ռազմական օդանավն իրավունք չուներ այդքան մոտենալ Թուրքիայի սահմանին, բայց մյուս կողմից՝ Թուրքիան իր հերթին պետք է ավելի զուսպ պատասխան տար:

Ամերիկացի դիվանագետ, գրող և վերլուծաբան Ռիչարդ Կաուզլարիչն այսպես մեկնաբանեց նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցածը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի մի քանի հարցերին:

«Ռուսական ինքնաթիռի խոցումը հետևանքն էր ռուսական օդուժի անխոհեմ վարքագծի, որին նա դիմում էր ՆԱՏՕ-ի բազմաթիվ երկրների սահմանին: Դա չպետք է տեղի ունենար: Ռուսական օդանավն իրավունք չուներ այդքան մոտենալ Թուրքիայի սահմանին: Միաժամանակ, Թուրքիան պետք է ավելի զուսպ պատասխան տար: Կարծում եմ՝ երկու երկրներն էլ կփորձեն խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով»,- ասաց Միացյալ Նահանգների պետքարտուղարի նախկին օգնականը:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի Բաքու կատարած այցին, և այս համատեքստում ռուսական «Կոմերսանտ» թերթի հայտնած տեսակետին, որ Թուրքիան կարող է նոր ճակատ բացել Ռուսաստանի դեմ Լեռնային Ղարաբաղում՝ ադրբեջանցիներին հրահրելով նոր սադրանքների հայ-ադրբեջանական սահմանին:

Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությունը, ըստ Կաուզլարիչի, չի ծառայում Թուրքիայի շահերին՝ հատկապես հիմա. «Շփման գծում արդեն իսկ եղել են բավականին շատ միջադեպեր, և ես համոզված չեմ, որ Թուրքիայի նոր արտգործնախարարի այցը Բաքու կապված էր Լեռնային Ղարաբաղի հետ»:

Մյուս կողմից էլ, ռուսներն այս իրադարձությունների համապատկերում կրկին սկսել են օգտագործել հայկական գործոնը Թուրքիայի դեմ. Ռուսաստանի Պետդումայի մի խումբ պատգամավորներ առաջարկել են քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը ՌԴ տարածքում, շատ քաղաքական գործիչներ նաև առաջարկում են, օրինակ՝ հայերին վերադարձնել իրենց պատմական հողերը:

Այս տեսանկյունից դիվանագիտական ինչպիսի՞ պատասխան կարող է տալ Թուրքիան: Օրինակ՝ Թուրքիան այս իրավիճակում կարո՞ղ է վերսկսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Պատասխանելով մեր այս հարցադրմանը՝ Կաուզլարիչն ասաց. «Ե՛վ Թուրքիան, և՛ Ռուսաստանը դիվանագիտական քայլեր կձեռնարկեն ինքնաթիռի կործանումից հետո, բայց դրանցից ոչ բոլորը դրական կլինեն: Այն, ինչ ասում եք, միանգամայն կարող է տեղի ունենալ, բայց ես չեմ տիրապետում Հայաստանի գործոնին առնչվող մանրամասներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում