Մոսկվայի «Սպարտակ»-ը Ռուսաստանի պրեմիեր լիգայի շրջանակներում Կազանի «Ռուբին»-ի հետ խաղին ընդառաջ հերթական մարզումն է անցկացրել ակումբի մարզաբազայում: Մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով նոր է ապաքինվել վնասվածքից, մարզվել է ընդհանուր խմբի հետ:
Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ հարձակվող Յուրա Մովսիսյանը, շարունակում է ապաքինվել վնասվածքից և մարզվել է անհատական ծրագրով: Անհատական ծրագրով է մարզվել նաև պաշտպան Եվգենի Մակեևը:
Հիշեցնենք՝ Ռուսատանի պրեմիեր լիգայի 17-րտ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը մրցակցի հարկի տակ ուժերը կչափի Կազանի «Ռուբին»-ի հետ: 16 տուրերից հետո մոսկովյան ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ առաջատար ԲԿՄԱ-ին զիջելով 10 միավոր: