Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար, այաթոլլահ Ալի Խամենեիի ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմի Սաֆևին հայտարարել է, որ Թուրքիան, խոցելով ռուսական ինքնաթիռը, ռազմավարական սխալ է գործել։
Սաֆևին ընդգծել է, որ միջադեպը կունենա շատ լուրջ հետևանքներ, և Թուրքիան շատ թանկ կվճարի դրա համար։ Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է տարածաշրջանի ապստամբ ուժերին և դրանով իսկ Սիրիայում ու Իրաքում ստեղծել է վտանգավոր իրավիճակ. «Թուրքիայի այդ աջակցությունն ու ռուսական ինքնաթիռը խոցելը շատ լուրջ հետևանքներ կունենան նրա համար։ Չնայած նրան, որ ռուսական ինքնաթիռը Սիրիայի օդային տիրույթում խոցելը մարտավարական միջադեպ է, սակայն դա հանգեցնելու է ռազմավարական հետևանքների։ Թուրքիան մեծապես կտուժի դրանից»։