Թուրքական ղեկավարությունը ցանկանում է մասնատել Սիրիան և կործանել այն՝ Օսմանյան կայսրության և դրա տարածքների վերածնման հույսով։ Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի տեղեկատվության հարցերով նախարար Օմրան Ալ-Զոուբին։
Նա նշել է, որ Անկարայի և նրա արևմտյան դաշնակիցների հավակնությունները սպառնալիքի տակ են հայտնվել Սիրիայում ռուսական օդուժի կողմից գործողություն սկելուց հետո։ Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է հարվածներ հասցնել Սիրիայում ԴԱԻՇ-ի և «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» օբյեկտներին։