Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

Թուրքիան ցանկանում է ռուսական գազից իր կախվածությունը նվազեցնել քրդական գազի ներկրմամբ

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիան ռուսական, ինչպես նաև իրանական գազից իր կախվածությունը թուլացնելու համար պատրաստվում է բնական գազ ներկրել Հյուսիային Իրաքի քրդական ինքնավարությունից (ՀԻՔԻ)։

Փորձագետներն արդեն սկսել են մտածել ներկայիս պայմաններում հետագա անելիքների մասին, երբ հայտնի չէ, թե արդյոք Ռուսաստանը կկասեցնի՞ գազի մատակարարումները Թուրքիային, թե՞ ոչ։ Այդ պլանում նրանց տեսադաշտում է հայտնվել ՀԻՔԻ-ն։ Հաղորդվում է, որ ՀԻՔԻ-ի խորհրդարանի էներգետիկ հանձնաժողովի անդամ Բեյար Դոսկին հայտարարել է, որ իրենք պատրաստվում են Քրդստանի բնական գազն արտահանել համաշխարհային շուկաներ, որով և Քրդստանը կհայտնվի աշխարհի էներգետիկ քարտեզի վրա։ Նրա խոսքերով՝ ՀԻՔԻ-ն հարուստ է ոչ միայն նավթային, այլև գազային պաշարներով, և եթե Թուրքիան ցանկանում է բնական գազ ներկրել իրենցից, ապա պետք է դրա համար ստեղծի համապատասխան ենթակառուցվածք։

Հիշեցնենք, որ ներկայումս ՀԻՔԻ-ի տարածքով դեպի Թուրքիա է ձգվում «Քիրքուք-Յումուրթալըք» (Ջեյհան) նավթամուղը, որն իր թողունակության ցուցանիշով (70.9 միլիոն տոննա նավթ) գերազանցում է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղին (50 մլն տոննա նավթ): Չնայած դրան՝ 2014 թվականին Քիրքուք-Յումուրթալըք նավթամուղով փոխադրվել է շատ քիչ ծավալի նավթ, ինչի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները վերջին տարիներին մի քանի տասնյակ անգամ պայթեցրել են այդ խողովակաշարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում