ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հերթական անգամ իր կարծիքն է հայտնել Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին:
Ժամանակին նրանք միասին աշխատել են «Բարսելոնա»-ում, սակայն շվեդ ֆուտբոլիստը ստիպված է եղել լքել կատալոնական ակումբը՝ գլխավոր մարզչի հետ ընդհանուր հայտարարի չգալու պատճառով:
«Նշանակություն չունի, թե ինչ է կատարվել: Գվարդիոլան գերազանց մարզիչ է, բայց որպես մարդ նրա մասին ասելու լավ բան չունեմ: Նա տղամարդ չէ և մարդկային շատ որակներով է օժտված»,- CNN-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը: