ՀՀ ԱԺ փոխնախագահ, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի աշխատանքներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կողմից պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ բարձրագույն պարգեւով` ԱՊՀ ՄԽՎ շքանշանով:
Նիստի ավարտից հետո հրավիրվել է համատեղ մամլո ասուլիս: