Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի ծառայություններով:
Կոլումբիացի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուս»-ում, և թուրինցիները մտադիր էին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գնել նրա իրավունքները:
Daily Mail-ի տեղեկությունների համաձայն՝ «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը գործակալ Խորխե Մենդեշին խնդրել է բանակցություններ սկսել անգլիացիների հետ:
Կուադրադոն կսրի մրցակցությունն աջ եզրում և, ընդհանուր առմամբ, կհզորացնի թիմի եզրային կիսապաշտպանության գիծը: