Թուրքիայի ափերի մոտ փախստականների տեղափոխող երկու նավակ է խորտակվել, մահացել է 6 երեխա։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով երկրի առափնյա պահպանությանը։
Չորս երեխաները մահացել են հունական Լեսբոս կղզու ուղղութամբ շարժվող նավի խորտակման ժամանակ։ Նավում եղել են Սիրիայից և Աֆղանստանից 55 փախստականներ, այն խորտակվել է Թուրքիայի արևմտյան Չանաքալե նահանգից ոչ հեռու։ Խորտակման հետևանքով 4 մարդ տուժել է ու տեղափոխվել տեղի հիվանդանոց։
Երկրորդ նավակը խորտակվել է երկրի հարավարևմտյան Բոդրում քաղաքի ափերի մոտ, ինչի հետևանքով 2 երեխաներ են մահացել։ Նավում 25 մարդ է եղել։
ԵՄ սահմանային Frontex գործակալության տվյալներով՝ 2015-ի առաջին 10 ամիսներին ԵՄ տարածք է ոտք դրել մոտ 1.2 մլն ներգաղթյալ։