Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի կարծիքով՝ «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստը կլինի, երբ նրա խաղընկեր Լիոնել Մեսսին ավարտի կարիերան:
«Նոր ակումբում ադապտացումը միշտ որոշակի ժամանակ է պահանջում: Բայց Նեյմարն արդեն դրսևորել է իրեն որպես տաղանդավոր խաղացող, ով շատ սիրում է ֆուտբոլն ու իր գործի մեծ վարպետ է: Ակնհայտ է, որ վաղ թե ուշ նա լավագույնը կլինի աշխարհում:
Կարծում եմ՝ Նեյմարի համար դժվար կլինի հասնել Մեսսիի մակարդակին, բայց տարիներ անց, երբ Մեսսին ավարտի կարիերան, Նեյմարը կփոխարինի նրան»,- Goal-ը մեջբերում է Ֆաբրեգասի խոսքերը: