Երևանում վնասազերծված հանցախմբի անդամներից Գևորգ Ջնդոյանի հարազատները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պնդեցին, որ Ջնդոյանին հետապնդել են և հետապնդում են «Ոչ»-ի ճակատի հավաքներին մասնակցելու համար: Ըստ հարազատների՝ Ջնդոյանը Արթիկի մարզից է և աշխատելով այստեղ՝ մշտապես մասնակցել է «Ոչ»-ի ճակատի հավաքներին: Դեռևս մեկ ամիս առաջ մի քանի անգամ նրան տարել են ոստիկանություն՝ այդ հավաքներին մասնակցելու համար, և հորդորել են չմասնակցել «Ոչ»-ի հավաքներին՝ սպառնալով, որ գլխին ուրիշ բաներ կգան:
Ըստ հարազատների՝ Ջնդոյանը Իտալիայում հոգևոր կրթություն է ստացել և չէր կարող մասնակցել որևէ հանցագործության: Նա օգնել է ամբողջ գյուղին, նա չէր կարող վատ արարք կատարել՝ պնդում են հարազատները:
Նրանց խոսքով՝ Ջնդոյանը վերջին օրերին պատրաստվում էր «Ոչ»-ի ճակատի հանրահավաքին:
Հարազատները չգիտեն, թե ինչպես է նա հայտնվել այդ տանը, նա նույնիսկ զենք բռնել չգիտեր, բանակում չի ծառայել: