Թուրքիան ենթարկված է տարածաշրջանում ծանր իրավիճակում հայտնվելու ռիսկին։ Այդ երկրի ղեկավարությունն անցել է թույլատրելիի շեմը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ սկսելով բանակցությունները սիրիացի գործընկեր Վալիդ Մուալեմի հետ։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
«Կարծում եմ, որ թուրքական ղեկավարությունն անցել է թույլատրելիի շեմը,- ընդգծել է Լավրովը։- Այն ենթարկված է ռիսկի՝ Թուրքիան տանելու ծանրագույն իրավիճակի և՛ երկարաժամկետ ազգային շահերի, և՛ տարածաշրջանում իրավիճակի տեսանկյունից»։
Լավրովը նշել է, որ նոյեմբերի 23-ին Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան տարածքոմ ականանետային արկ է ընկել։ Այդ կապակցությամբ նա նշել է սիրիական կողմից իրենց դիվանագիտական ներկայացուցչության ու իրենց քաղաքացիների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։