Լոնդոնի «Արսենալ»-ը պատրաստ է 45 մլն եվրո վճարել «Ինտեր»-ի ավագ Մաուրո Իկարդիի տրանսֆերը ձեռք բերելու համար: «Զինագործներ»-ի ղեկավարությունը մտադիր է հզորացնել թիմի հարձակման գիծը, քանի որ Դենի Ուելբեկը ոչ մի կերպ չի կարողանում խաղադաշտ վերադառնալ:
Բարձր է գնահատվում հավանականությունը, որ միլանյան ակումբի նախագահ Էրիկ Թոհիրը նշված գումարի դիմաց կհրաժարվի Իկարդիի ծառայույուններից: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 11 խաղերում արգենտինացի ֆուտբոլիստը 4 գոլի հեղինակ է դարձել: