Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների հետևանքով զոհվածների հիշատակի սգո արարողություն է սկսվել Ֆրանսիայի մայրաքաղաքում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միջոցառմանը մասնակցում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Արարողությունը սկսվել է լռության րոպեով և ահաբեկչություների զոհերի լօուսանկարների ցուցադրումով, որոնք պրոյեկտվել են մեծ էկրանին:
Իր խոսքում Օլանդը խոստացել է ոչնչացնել «ֆանատիկոսների բանակը», որոնք ահաբեկչություններ են կազմակերպել Փարիզում: