Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն 100 միլիոն եվրո կհատկացնի Վրաստանի բարեփոխումների իրագործմանն ու տնտեսական զարգացմանը։ Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովը։
Նրա տարածած հայտարարությունում նշված է. «Եվրոպական հանձնաժողովն ընդունել է 100 միլիոն եվրոյով Վրաստանին օգնելու համար նոր փաթեթը։ Այդ գումարները կուղղվեն ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի հետ կապված բարեփոխումների իրականացմանն աջակցելուն, ինչն առնչվում է պետական կառավարման, գյուղատնտեսության ու գյուղական շրջանների զարգացման ոլորտներին։
Դրանք կնպաստեն քաղաքացիական հասարակության ակտիվացմանը, վրացական առանցքային ինստիտուտներին կօգնեն Ասոցացման համաձայնագրի իրագործմանը, ինչպես նաև առաջ կմղեն ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը»։