Tuesday, 23 04 2024
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան

Իշխանությունը բախվել է իր իսկ առաջացրած խնդրին

Հայաստանի ԱԱԾ պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, նոյեմբերի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսելով նոյեմբերի 25-ի առավոտյան Նորք-Մարաշում ձերբակալված խմբի և հայտնաբերված զինամթերքի մասին, խումբը համեմատել է Նաիրի Հունանյանի խմբի հետ՝ ասելով, որ թիրախում եղել են պաշտոնյաներ, պետական հաստատություններ և այլն:

Այսինքն՝ նոյեմբերի 25-ին իրականացված օպերացիան համեմատվում է հոկտեմբերի 27-ի հետ, և այս տեսանկյունից իշխանությունը, ըստ էության, բաց կերպով հայտարարում է, որ կանխել է նոր հոկտեմբերի 27, և ավելի մեծ մասշտաբներով:

Որքանով են այս հայտարարությունները իրական, իսկ որքանով են քարոզչական, որի միջոցով իշխանությունները փորձում են չեզոքացնել այն ծաղրը, հեգնանքը, որ հասարակության մի զգալի մասի մեջ առաջացրին հատուկ գործողության մասին տեղեկատվությունն ու տեսագրությունը: Հասարակությունը դա որակեց շոու՝ չցանկանալով հավատալ, որ եղել է իսկապես լուրջ սպառնալիք ու վտանգ պետությանը: Եվ այստեղ, ինչպես արդեն առիթ ունեցել ենք գրելու, առկա իրավիճակի գլխավոր դասն է և գլխավոր բացը: Եվ եթե պետության մեջ տեղի են ունենում նման լուրջ բացահայտումներ, սակայն դրանք հասարակության մեջ նման ռեակցիա են առաջացնում, սա նշանակում է, որ բացահայտումները անվտանգության սպառնալիքը ըստ էության չեն չեզոքացրել ամբողջությամբ, այլ ավելի շատ նոր սպառնալիք են բացահայտել՝ անվստահության մթնոլորտը, որն իշխանական գործողությունների հետևանք է:

Իհարկե, այս մթնոլորտի համար լոկ իշխանությանը մեղադրելը մակերեսայնություն կլինի, սակայն հասարակական-քաղաքական խմբերի պատասխանատվությունն այս տեսանկյունից բխում է իշխանության անպատասխանատու վերաբերմունքից, որ ցուցաբերվել է այս մարտահրավերի հանդեպ: Եվ եթե դիտարկենք, որ իսկապես կանխվել է շատ լուրջ վտանգ, և այն լիովին չեզոքացնելու համար էլ հասարակության աջակցությունն է պետք, ապա ըստ էության տեսնում ենք, որ իշխանությունը բախվել է իր իսկ անպատասխանատվության հետևանքին, և այս դեպքում հոկտեմբերի 27-ի հետ համեմատությունները, որքան էլ 27-ը բավական ծանր նստած լինի հանրային ենթագիտակցության մեջ որպես պետականության ստացած ամենաուժգին հարվածներից մեկը, անկասկած ի զորու չեն չեզոքացնել անվստահությունից եկող խնդիրները:

Վստահության համար իշխանության անելիքները շատ ավելի այլ են և այս դեպքի համար բավական կոնկրետ, որովհետև հասարակության համար բաց են մի շարք հարցեր, և քանի դեռ բաց են մնալու՝ կապված և՛ բուն գործողության իրականացման դետալների, և՛ խմբի գործունեության թիրախների կապակցությամբ իրավապահների հայտարարությունների հետ, անվստահության խնդիրը ևս կմնա բաց: Իսկ սա իսկապես շատ լուրջ խնդիր է, որը անկասկած էապես ազդելու է պետության անվտանգության ապահովման միջոցառումների արդյունավետության վրա:

Մյուս կողմից, իհարկե, այստեղ իշխանության անպատասխանատվության ֆոնին շատ կարևոր է հանրային պատասխանատվության դրսևորումը: Ըստ որում՝ սա ամենեին չի նշանակում հավատ իշխանության ամեն մի խոսքի կամ որևէ խոսքի հանդեպ: Պարզապես հասարակությունը, իհարկե, պետք է դիտարկի իշխանությունների ոչ միայն շինծուության, այլ նաև մասնագիտական թերացումների կանխավարկածը, և եթե այնուհանդերձ կան մի շարք պարզունակ հարցեր՝ կապված իսկապես ծիծաղ առաջացնող դրվագների հետ, հասարակությանը սա դեռ չպետք է հիմք տա որպես արձագանք ունենալ ծաղրն ու հեգնանքը, քանի որ խոսքը տվյալ դեպքում պետական անվտանգության մասին է, հասարակական անվտանգության:

Եվ եթե այստեղ դույզն-իսկ կասկածներ կան իշխանության արդյունավետության, կարողունակության հարցում, որ իշխանությունն անվտանգության լրջագույն ասպեկտները կարող է դարձնել ինչ-ինչ նեղ հարցերի լուծման առարկա, ապա հասարակությունն առավել ևս պետք է այս դեպքում ցուցաբերի ներքին պատասխանատվության բարձր աստիճան: Եթե անգամ ստեղծված իրավիճակը հետապնդում է նեղ նպատակներ, միևնույն է, անգամ այդ դեպքում իշխանության քայլերին հակազդելու երկարաժամկետ արդյունավետ տարբերակը ծաղրն ու հեգնանքը չէ, այլ անվտանգության հարցում պատասխանատու և լուրջ վերաբերմունքը, որն առաջին հերթին հասարակությանը պետք է գնա իհարկե հասարակական-քաղաքական պատասխանատու սուբյեկտների շրջանակներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում