Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է, որ մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը: Վերջերս տարածված տեղեկությունների համաձայն՝ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ով Լևանդովսկիին դիտարկում է որպես Քրիշտիանու Ռոնալդուի փոխարինող:
««Բավարիա»-ի հետ գործող պայմանագիր ունեմ, որն ուժի մեջ է մինչև 2019 թվականը: Չեմ պատրաստվում հեռանալ մյունխենյան ակումբից»,- Kicker-ը մեջբերում է Լևանդովսկիի խոսքերը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը մասնակցել է 12 խաղերի՝ դառնալով 14 գոլի և գոլային մեկ փոխանցման հեղինակ: