Cadena COPE-ի տեղեկությունների համաձայն՝ Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ընդունել է «Մանչեսթեր Սիթի»-ի առաջարկն ու կփոխարինի Մանուել Պելեգրինիին:
Նշվում է, որ Գվարդիոլան հստակ պատասխան է տվել «Սիթի»-ի ղեկավարներին և համաձայն է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավորել «քաղաքայիններ»-ին: Մանչեսթերյան ակումբը հրաժարագին չի վճարի, քանի որ մյունխենցիների հետ իսպանացի մասնագետի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականի հունիսը:
«Բավարիա»-ի ղեկավարությունն արդեն գլխավոր մարզիչ է փնտրում թիմի համար: Թիմի մարզչի գլխավոր թեկնածուն Կարլո Անչելոտին է, ով այժմ աշխատանք չունի: