Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հյումելսը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի «Կրասնոդար»-ի դեմ հանդիպման ընթացքը:
«89 րոպե հիանալի խաղ ցուցադրեցինք: Բայց խաղի սկզբնամասում թույլ տված վրիպումը բավական էր, որ մենք պարտվենք: Հաջողությունը երես էր թեքել «Բորուսիա»-ից: Գնդակը, պարզապես, չէր ցանկանում հայտնվել դարպասում:
Այժմ մենք երկրորդ տեղն ենք զբաղեցնում խմբում: Բայց դա ողբերգություն չէ»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Հյումելսի խոսքերը: