«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը լրագրողներին խնդրել է հարցեր չտալ թիմի մարզումների և Բրենդան Ռոջերսի մասին:
«Չեմ սիրում, երբ նման հարցեր են հնչում: Չեմ ցանկանում խոսել մեր մարզումների մասին: Թե ինչպես ենք մարզվում, վերաբերում է միայն մեզ:
Նախկինում էլ հետևել եմ «Լիվերպուլ»-ի խաղին, բայց չեմ կարող ասել, թե ինչն է հիմա փոխվել: Չէ՞ որ ես այստեղ չեմ եղել: Ամենն, ինչ հանրությունը պետք է իմանա, դա այն է, որ մենք նոր հայացքներ ունենք»,- «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպի խոսքերը: