Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Ինչպես են մարդիկ ապրում ԴԱԻՇ-ի «մայրաքաղաք» Ռաքքայում

Սիրիայի հյուսիսարևելյան Ռաքքա քաղաքի մասին շատերը չէին լսել մինչև այն ժամանակ, երբ ԴԱԻՇ-ը 2014 թվականին այն հռչակեց իր մայրաքաղաքը՝ հայտնում է BBC-ն:

Անապատում մոտ 200 հազար բնակչությամբ այդ քաղաքը վերջին մի քանի դարերին առանձնապես մեծ նշանակություն չի ունեցել. այն եղել է ընդամենը հեռավոր իջևանատեղ Սիրիայի արևմուտքի մեծ քաղաքների և իրանական առևտրային կենտրոնների ճանապարհին՝ ինչպես Մոսուլը և Բաղդադը: Ռաքքան սկսեց խիստ փոխվել միայն 70-ական թվականներին, երբ Եփրատ գետի վրա կառուցվեց հիդրոէլեկտրակայան: Գյուղատնտեսության աճը այնտեղ գրավեց տասնյակ հազարավոր նոր բնակիչների և փոխեց քաղաքի ժողովրդագրությունը:

Քաղաքը բնակեցված է սուննիներով, որոնք արևմտյան Իրաքի սուննիների ցեղակիցն են: Նախկինում քաղաքն ունեցել է քրդական փաքրամասնություն, ինչպես նաև այլ էթնիկ խմբեր: Սակայն քրդերը վտարվեցին ԴԱԻՇ-ի կողմից:

ԴԱԻՇ-ի նոր կառավարությունը, ինչը հիմնավորվել է ապստամբներից մաքրված քաղաքում, հիմնականում հիմնվում է տեղի մասնագետների և նախկին պետական ծառայողների վրա:

ԴԱԻՇ-ը ստեղծել է դատարաններ, որոնք ստեղծագործաբար կիրառում են շարիաթի օրենքները: Ռաքքայի կառավարիչը կոչվում է «վալի», ում ենթարկվում են մի քանի էմիրներ, ովքեր ղեկավարում են մի շարք վարչություններ:

Դաժան պատժամիջոցների համակարգը քաղաքում ցանկացած դիմադրություն դարձնում է անմտություն: Այնտեղ սովորական երևույթ են հրապարակային գլխատումները: Այդ պատիժը նշանակվում է արարքների երկար ցուցակով, որոնք ԴԱԻՇ-ը համարում է հանցագործություն:

Քաղաքում մնացած բնակիչները սկզբում հարմարվել են ԴԱԻՇ-ի օրենքներին՝ սփոփվելով նրանով, որ այն տալիս է որոշ պետական անվտանգություն, ուտելիք և պետական սպասարկում: Սակայն ռուսական և ֆրանսիական ավիահարվածներից ջրամատակարարման և էներգամատակարարման խաթարման հետևանքով խաղաղ բնակիչների կյանքը դարձել է ավելի ծանր:

Քաղաքոմ կանանց և աղջիկներին չի թույլատրվում տնից դուրս գալ առանց տղամարդու ուղեկցության և նիկաբի, ինչը նրանց ծածկում է ոտքից գլուխ` ունենալով միայն բացվածք աչքերի համար: Քաղաքի փողոցներում հսկում է հատուկ ոստիկանությունը և հետևում շարիաթի կանոնների կատարմանը: Ամենուրեք ծխելը արգելված է: Ծխողներին որսում է հատուկ ոստիկանությունը և պատժում մտրակահարությամբ: Բոլոր տղամարդիկ պարտավոր են մզկիթ գնալ օրվա ընթացքում: Հեռախոսում կնոջ նկար պահելու համար նախատեսված է մտրակի 30 հարված:

Քաղաքում գործում է նաև կանանց ոստիկանություն, որը կազմված է հիմնականում գրոհայինների կանանցից: Նրանք հետևում են դրես-կոդի պահպանմանը և պատժում խախտողներին:

Երեխաների ծնունդը չի խրախուսվում, քանի որ երիտասարդ ամուսինները հիմնականում զոհվում են ռազմական գործողությունների ժամանակ: ԴԱԻՇ-ի արտասահմանցի զինյալները, որպես կանոն, կռվում են մինչև վերջ: ԴԱԻՇ-ի շարքերը մտած կանանց ապագան անորոշ է:

Ռաքքայում ապրող սիրիացիները մտածում են, որ դա վերջիվերջո կավարտվի, սակայն այլ ընտրություն, քան դիմանալ հալածանքներին և բռնություններին, չունեն:

Марш бойцов ИГ

Июнь 2014, парад бойцов ИГ на улицах Ракки

Канал

Молящиеся мужчины

Женщины в никабах

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում