Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսն ու կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն անչափ դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսից: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Մարզիչն իր հերթին դժգոհ է Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստից՝ բավարարված չլինելով վերջինիս ինքնանվիրումով և ցուցադրած խաղով: Սակայն «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչն առաջին հերթին դժգոհ է ֆուտբոլիստի վարքից:
Նշվում է նաև, որ կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչն ու Տոնի Կրոսը բոլորից շատ են սատարում Բենիտեսին: