The Sun-ի տեղեկությունների համաձայն՝ «Մանչեսթեր Սիթի»-ն բանակցություններ է սկսել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Ներկայումս 28-ամյա արգենտինացին տարեկան 37 մլն եվրո է վաստակում, մինչդեռ «քաղաքայիններ»-ը նրան 57 մլն են առաջարկում:
Ֆուտբոլիստի ներկայացուցիչները գործարքի մանրամասները քննարկելու պատրաստակամություն են հայտնել, ինչի համար ամիսներ կպահանջվեն:
Լիոնելը մտադիր է հեռանալ «Բարսելոնա»-ից, քանի որ իմացել է, որ ակումբի առաջնահերթ խնդիրը ոչ թե իր, այլ Նեյմարի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգումն է, չնայած երկու ֆուտբոլիստների գործող պայմանագրերի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը: Բացի այդ, նա հոգնել է դատական գործերից, որոնք մշտապես առկա են Իսպանիայում:
Առաջիկամրցաշրջանում «ՄանչեսթերՍիթի»-ն տարեկան 200 մլնեվրո է ստանալուխաղերիհեռարձակումներից, և ակումբըհուսով է, որ Մեսսիի հետ նոր հարթության վրա հանդես կգա: «Բարսելոնա»-ն շուրջ 170 մլնեվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերը: