Երեկ՝ նոյեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Գևորգ Չաուշ փողոցում, թիվ 12/3 հասցեի դիմաց Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ, 28-ամյա Սենեքերիմ Եսոյանը իր վարած Opel մակնիշի 34 QT 351 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 21-ամյա Հրայր Զաքարյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին Հ. Զաքարյանը գիտակցության չգալով մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում