Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Ահաբեկչության մեջ մեղադրվողների տանը ալյուրի փող չկա, նրանք գնացել էին փող աշխատելու

Նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկություն տարածեց, որ Նորք-Մարաշ համայնքում վարձակալված տանը կալանավորվել են ահաբեկչության մեջ մեղադրվող խմբի 10 անդամներ: Թե հատկապես ում դեմ էին պատրաստվում ահաբեկչություն իրականացնել խմբի անդամները՝ մինչև հիմա պարզ չէ: Բայց պարզ է, որ այդ խմբի երեք անդամներ՝ Արթուր Եղիազարյանը, Վաղինակ Ստեփանյանը և Ավետիս Բարոյանը եղել են համագյուղացիներ և բնակվում են Արմավիրի մարզի Արևիկ գյուղում: Ավելին՝ 1972թ. ծնված Վաղինակ Ստեփանյանը և Ավետիս Բարոյանը եղել են համադասարանցիներ:

Խոսում ես այս մարդկանց ծնողների, հարազատներ ու համագյուղացիների հետ, ու մտածում ես, թե սրանցից ինչ ահաբեկիչ, աչքիդ առաջ կանգնում են խեղճ ու կրակ գյուղացի տղամարդիկ, ովքեր մինչև վերջերս ապրել են հող մշակելով, տաքսի քշելով ու ընդամենը մի քանի ամսում դարձել են ահաբեկիչ:

Արթուր Եղազարյանը նրանցից ամենաերիտասարդն է՝ 34 տարեկան, և միակ բարձրագույն կրթություն ունեցողը: Արթուրը բուհը ավարտել է Երևանում, բայց չի կարողացել համապատասխան աշխատանք գտնել, վերադարձել է գյուղ և զբաղվել այգեգործությամբ: Նրանց տան բակում հավաքվել են 20-ի մոտ համագյուղացիներ՝ կանայք տանն են, տղամարդիկ՝ բակում: Արթուրի հայրը՝ Զորիկ Եղիազարյանը, համոզված է, որ իր տղան որևէ կապ չի ունեցել ահաբեկչության հետ, որովհետև ինքը նրան անընդհատ զգուշացրել է չզբաղվել ապօրինի գործունեությամբ:

Զորիկն ասում է, որ որդին՝ Արթուրը, վերջերս է ծանոթացել Արթուր Վարդանյանի հետ, ով ներկայացել է որպես Ռուսաստան ապրանք արտահանող, և տղան նրա մոտ ընդունվել է աշխատանքի որպես բանվոր: Փորձել են խաղող արտահանել չի ստացվել, բայց 60 տոննա կարտոֆիլ են գնել և արտահանել Ռուսաստան: «Այդ կարտոֆիլից մի պարկ էլ մեզ է բաժին հասել, տղաս ասաց, որ Արթուրն է 3 հազար դրամ տվել և գնել Սիսիանից, ու տվել իրեն, որ տուն բերի»,- պատմում է Զորիկը: Տղան մի քանի անգամ գնացել է Երևան, մի քանի օր մնացել է, ու երբ հարցրել են՝ ինչ են անում, ասել է, որ օֆիս են ստեղծել, զբաղվում են գարնանը նախապատրաստվելով, որ միանգամից կարողանան կեռաս ու ծիրան արտահանել: «Տանը ալյուրի փող չկա, այս տարին շատ վատ էր, մենք մտածեցինք, որ լավ կլինի, եթե գոնե ձմռան ամիսներին Երևանում աշխատի, որ կարողանան մինչև գարուն դիմանալ»,- ասում է Զորիկ Եղիազարյանը:

Նոյեմբերի 7-ի առավոտյան ԱԱԾ աշխատակիցները շրջապատել են Զորիկ Եղազարյանի տունը, սկսել են խուզարկություն իրականցնել, ամբողջ տունը տակնուվրա են արել ու որևէ ապօրինի բան չեն հայտնաբերել: Զորիկը ԱԱԾ աշխատակիցներից է իմացել, որ տղան մեղադրվում է ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեջ: «Չգիտեմ, թե ինչ մտածեմ: Մի բան կարող եմ ասել, որ տղաս անօրինական գործի մեջ մտնող չէր: Նա, որ վերջերս սկսել էր օրերով Երևանում մնալ, տուն չգալ, իմ դուրը սկսել էր չգալ: Ասում էի՝ այդ կազմակերպությունը դուրս չի գալիս, թող արի տուն, ինքն էլ ասում էր, որ ոչ մի խնդիր չկա: Միակ բանը, որ ասում էր, այն է, որ այդ տանը մի սենյակ կա, որի վրա երկու կողպեք կա, ու իրենք չգիտեն, թե ինչ կա այնտեղ: Երևի այդ զենքերը այդ սենյակից են հայտնաբերել»,- պատմում է Զորիկը:

Վաղինակ Ստեփանյանի տան պատերի սվաղը ներսից քանդվել է, ու երևում է, որ տունը չի վերանորոգվել խորհրդային տարիներից: Վաղինակի կինը արտասվում է ու չի ուզում խոսել, իսկ մայրը հանգստացնում է նրան: Վաղինակն իրենց ասել է, որ գնում է Ղարաբաղ, իրենք էլ հավատացել են: Հավատացել են, որովհետև Վաղինակը ժամանակին, պատերազմի տարիներին գնացել է Ղարաբաղ, կռվել է, վիրավորվել, բուժվել ու նորից վերադարձել ռազմաճակատ: Իրենք էլ մտածել են, որ երևի էլի խառը ժամանակներ են, ու Վաղինակը պետք է գնա հայրենիքը պաշտպանելու: Վաղինակի կինը մի կերպ հանգստանում է ու ասում, որ իր ամուսինը անմեղ է, որ նա գյուղում օրավարձով էտ անող էր, ու քանի որ հիմա արդեն աշուն է, ու գյուղում գործ չկար, գնացել էր Ղարաբաղ: Առավոտյան տան դուռը թակել են, ինչ-որ վկայականներ են ցույց տվել ու խուզարկել են տունը, և ոչինչ չեն տարել, որովհետև տանը առանձնապես բան էլ չկա՝ խորհրդային ժամանակներից մնացած մի քանի հնամաշ կահույքից բացի:

Ավետիս Բարոյանի մայրը մի անգամ է տեսել Արթուր Վարդանյանին, երևի այս տարվա մայիսին է եղել: 5 րոպեով մտել է իրենց տուն, տղան ներկայացրել է որպես իր ծանոթ, և նույնիսկ չեն էլ նստել: «Իմ վրա լավ տպավորություն թողեց»,- ասում է տիկին Փառանձեմը: Ավետիսենց տանը համակարգիչ է եղել, ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները տարել են համակարգչի պրոցեսորը: Հիմա երեխաները մնացել են առանց համակարգիչ: Մինչ այդ հույս ունեին, որ Ավետիսը գոնե մի քանի օրից տուն կգա, հիմա այդ հույսն էլ են կորցրել: «Երևի խաբել են, ինչ են խոստացել, որ հավատացել գնացել է դրանց հետևից: Ինքը տաքսի էր քշում գյուղում, բայց վերջերս այդ գործն էլ թողեց, գյուղացիները փող չունեին, տաքսի էին նստում, հետո փողը չէին տալիս, ինքն էլ չէր իմանում, թե հետո ինչ փողով պետք է գազ լցնի»,-ասում է կինը:

Ես չգիտեմ, թե այս գյուղացի տղամարդիկ ինչքանով են ահաբեկիչ, բայց որ նրանք գնացել են Երևան ծայրահեղ կարիքից դրդված, որպեսզի կարողանան իրենց ընտանիքների համար գոնե ալյուրի ու վառելիքի փող բերեն՝ փաստ է: Ու ընդհանրապես, ապացուցված փաստ է, որ ահաբեկչությունը ծաղկում է հիմնականում ծայրահեղ աղքատության միջավայրում, ահաբեկիչ են դառնում անելանելիությունից ու կորցնելու բան չունենալու գիտակցումից, և միայն շատ հազվադեպ է, որ ահաբեկիչ են դառնում ապահովված կենցաղով մարդիկ զուտ հետաքրքրասիրությունից դրդված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում