«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարն առաջիկա մեկ ամսվա ընթացքում նոր պայմանագիր կստորագրի կատալոնական ակումբի հետ: Այն մինչև 2021 թվականը ժամկետ կունենա: Այդ մասին հայտնոմ է Marca-ն:
Նոր պայմանագրի համաձայն՝ Նեյմարը երրորդը կլինի աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում՝ զիջելով միայն իր ակումբակից Լիոնել Մեսսիին և «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: Նեյմարի տարեկան աշխատավարձը 15 մլն եվրո կկազմի:
Բացի այդ, «Բարսելոնա»-ն 1 մլրդ եվրո հրաժարագին կսահմանի Նեյմարի համար: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը: