Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մտավորականները ուզում են Սերժ Սարգսյանին համոզել հրաժարվել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից

Երեկ գրեթե չորս տարվա ընդմիջումից հետո Թեքեյան մշակութային միությունում տեղի ունեցավ Հայաստանի մտավորականների ֆորումի հերթական նիստը: Նիստին ներկա մտավորականների անունից ընդունվեց կոչ՝ ուղղված Հայաստանի իշխանություններին և ընդդիմությանը: Կոչի հիմնական ասելիքը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկումն էր:

Հայաստանի մտավորականների ֆորումը սահմանադրական փոփոխությունների գործընթացին ներգրավված բոլոր կողմերին առաջարկում է սթափ գնահատել աշխարհում, տարածաշրջանում և հատկապես մեր երկրում ժամ առ ժամ փոփոխվող ծայրագույն լարված իրավիճակը և գործադրել բոլոր անհրաժեշտ քայլերը հանրաքվեի անցկացման որոշումը չեղարկելու համար: «Մասնատումը այլընտրանք չէ»,- ասված է մտավորականների ֆորումի ընդունած կոչի մեջ:
Մտավորականների ֆորումը նպատակ ունի հանդիպում կազմակերպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և նրան ևս փոխանցել իրենց ընդունած կոչում առկա մտահոգությունները և նրան ևս համոզել, որ գնա հանրաքվեի անցկացման որոշման չեղարկմանը: Մտավորականները լիահույս են, որ նախագահը կընդունի և կլսի իրենց:

Մտավորականների ֆորումը ստեղծվեց 2003թ. նախագահական ընտրություններից հետո, երբ իշխանության և ընդդիմության միջև հակամարտությունը բավական սրված էր, և մտավորականները կարծում էին, որ իրենց կհաջողվի միջնորդ հանդիսանալ հակամարտող կողմերի միջև, հանդես գալ որպես չեզոք կողմ և թուլացնել առճակատումը: Այն ժամանակ մտավորականների ֆորումին դա չհաջողվեց, որովհետև չնայած բոլոր կոչերին և փորձերին իշխանության և ընդդիմության հակադրությունը բերեց ընդհարման և 2004թ. ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը իշխանությունը աննախադեպ ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Հետագայում ևս մտավորականների ֆորումը փորձում էր հանդես գալ որպես մի ապաքաղաքական կառույց, որը պետք է հանդես գա որպես ազգային շահերի պաշտպան, մի կառույց, որն իր վրա է վերցնում հանրային բարոյականության պաշտպանության, արդարության և իմաստնության ցուցիչի դերը, սակայն որքան էլ ցավալի է արձանագրել, այս կառույցը այդպես էլ չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրները:

Հիմա մի քանի բացառությունները չհաշված, Հայաստանում չեն մնացել հանրային մեծ ճանաչում ունեցող մտավորականներ, որոնց խոսքը կարող է ազդեցիկ լինել հանրային բոլոր շերտերի համար: Դժվար է ասել թե ինչու, բայց մտավորական բառը ավելի շատ համարվում է խորհրդային ժամանակաշրջանի հետ ասոցացվող երևույթ, որովհետև չի կարելի ասել որևէ համազգային ճանաչում ունեցող գրողի, դերասանի, գիտնականի անուն, ով համազգային ճանաչման է հասել անկախացած Հայաստանում: Մտավորականների ֆորումի նախագահությունում նստած Երվանդ Մանարյանը արդեն 90-ն անց է: Սիլվա Կապուտիկյանի, Հրանտ Մաթևոսյանի, Օհան Դուրյանի, Սոս Սարգսյանի, Տիգրան Լևոնյանի կարգի հեղինակություններ այլևս չկան, և դժվար է ասել, որ առաջիկայում կլինեն, որովհետև նման հեղինակությունները մեկ օրում չեն ծնվում կամ համազգային հեղինակություն վայելում:

Մտավորականների ֆորումի երեկվա նիստում հնչող ելույթների կոնտեքստը ևս միասնական չէր, և դժվար էր հասկանալ, թե իրականում ինչ է ուզում հայ մտավորականությունը: Սփյուռքից ժամանած Գառնիկ Սարգսյանը համարում է, որ սահմանադրական փոփոխությունները ահաբեկչության դրսևորում են, քանի որ դրանք ոտնձգություն են մեր ազգային, ընտանեկան և մարդկային արժեքների նկատմամբ, և կողմնակից է իրենց կոչում ընդունված առաջարկին, իսկ Երվանդ Մանարյանը իր ամբողջ ելույթը կառուցել էր Հայաստանի երկրորդ կեսի մասին չմոռանալու գաղափարի վրա: Նա անընդհատ կրկնում էր, որ այդ երկրոդ կեսը Աստված մեզ է տվել և եթե մենք այն չմիավորենք մեր ունեցած այս կեսին, ապա Աստված մեզ կպատժի: «Մյուս մասի մասին չպետք է մոռանանք երբեք»,- կոչ է անում Երվանդ Մանարյանը: Ի վերջո, ո՞րն է նպատակը՝ այս ունեցած կեսում ավելի լավ երկիր կառուցե՞լը, թե՞ այն երկրորդ կեսը եղածին միացնելը:

 

Լուսանկարը` Առավոտ-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում