Սմարթֆոնները, պլանշետները և էլեկտրոնային գրքերը պետք է ունենան հատուկ ռեժիմ, որը չի խանգարի մարդու քնի նորմալ ցիկլը: Պրոֆեսոր Փոլ Գրիկնգասը արտադրողներին կոչ է անում մշակել այդպիսի ռեժիմ: Նա խորհուրդ է տալիս բացառել երկնագույնը, որը խանգարում է «ներքին ժամացույցների» աշխատանքը և մարդկանց թույլ չի տալիս արագ քնել, գրում է BBC-ն:
Նրա խոսքերով՝ այդ սարքերի ամեն մի նոր մոդել ունի ավելի պայծառ էկրան, որը արձակում է ավելի շատ կապույտ լույս: Եվ զարմանալի չէ, որ մարդիկ ավելի շատ են տառապում քնի խնդիրներից: Ամեն ինչ պարզ է. երբ մթնում է, մարմինը սկսում է արտադրել մելանտոնին` քնի հորմոն: Սակայն որոշակի երկարությամբ լույսի ալիքը խանգարում է մելանտոնինի արտադրությանը: