Հինգշաբթի օրը հարյուրավոր մարոկացիներ, ալժիրցիներ և պակիստանցիներ փորձել են գրոհել հունամակեդոնական սահմանը` հատման վայրում կտրելով փշալարի մի մասը` պահանջելով, որպեսզի իրենց թույլ տան շարունակել դեպի Հյուսիսային Եվրոպա ճաանպարհը: Այս մասին գրում է Reuters-ը:
Ընդհանուր առմամբ, Հունաստանի հյուսիսային սահմանի մոտ առկա են 1500 ներգաղթյալներ:
Որոշ ցուցարարներ ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, իսկ մյուսները նրանց առջև ծնկի են եկել` «Մենք ցանկանում ենք Գերմանիա մեկնել» բացականչություններով: Մի մասը ներխուժել է Մակեդոնիա, սակայն ձերբակալվել է ոստիկանության կողմից: