Նյու Յորքում նոյեմբերի 26-ին տեղի ունեցած Գոհաբանության օրվա կապակցությամբ շքերթը հսկել են ռեկորդային թվով իրավապահ մարմինների աշխատակիցներ: Այս մասին հայտարարել է քաղաքի տեսուչ Ուիլյամ Բրեթոնը, գրում է TASS-ը:
Նրա խոսքերով` հսկող իրապահների թիվը 2.5 հազար է եղել:
4 կմ երթուղու երկայնքով ձգվող շինությունների տանիքներին դիպուկահարներ են եղել: Մոբիլիզացվել են կինոլոգները, հատուկ խմբերը` հաղորդիչներով, որոնք ֆիքսում են ռադիոկատիվ նյութերի առկայությունը, ինչպես նաև քաղաքը հսկում էին ուղղաթիռները:
Շքերթը դիտելու էր եկել ընդհանուր առմամբ 3.5 մլն մարդ: