Ադրբեջանի և Վրաստանի ներքին գործերի նախարարներ Ռամիլ Ուսուբովը և Գիորգի Մգեբրիշվիլին Բաքվում հանդիպման ժամանակ նշել են կազմակերպված տրանսազգային հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում ջանքերի միավորման կարևորությունը, հայտնել է apsny.ge-ն՝ հղում կատարելով ադրբեջանական ՆԳՆ մամլո ծառայությանը:
Ուսուբովը նշել է, որ այդ ոլորտում փորձի և տեղեկատվության փոխանակումը ծառայում է երկու ժողովուրդների հետաքրքրություններին և տարածաշրջանում անվտանգության ապահովմանը: Նախարարը իր վրացի գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանում քրեական իրադրության մասին: Նա նշել է, որ Ադրբեջանի իրավապահ մարմիններն ուշադրության կենտրոնում են պահում միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, թմրանյութերի անօրինական շրջանառությունը, մարդկանց առևտուրը և անօրինական միգրացիան: