Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

ԱԱԾ-ի կողմից վնասազերծված 22-ամյա Նելիի հայրը՝ դստեր մասին. Armtimes.com

Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նորք-Մարաշում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի անդամներից մեկը՝ 22-ամյա Նելի Մինասյանը, Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի բնակիչ է:

Armtimes.com-ի հետ զրույցում նրա հայրը՝ Սլավիկ Մինասյանը, նշեց, որ աղջկա ձերբակալության մասին լրատվամիջոցներից է տեղեկացել: Նա պատմել է, որ կինն ու դուստրը Երևանում են ապրում վարձակալական հիմունքներով, ինքն էլ անասնապահությամբ է զբաղվում ԼՂՀ ազատագրված տարածքներից մեկում: «Աղջիկս սովորում է «Գլաձոր» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի չորրորդ կուրսում: Թե ինչով էր զբաղվում երեխեն, ես չգիտեի, սա ինձ համար տարօրինակ է, երեկ լսեցի, թե հանցավոր խումբ են բացահայտել: Առավոտյան կինս զանգահարեց ինձ եւ ասաց, որ էրեխուն ձերբակալել են, թե ինչ հիմնավորմամբ՝ չգիտեմ: Ինքը չէր կարող ծանր հանցագործություններ կատարել, կամ ինչ-որ բանդայի անդամ լինել, նա մեծ սիրտ ունի, ինքը պայքարում է հանուն ազատության: Ես իրեն ուղարկել եմ Երևան սովորելու, չեմ ուղարկել հանցավոր….: Զենքի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող. ով է իրենց զենք տվել ես չեմ հասկանում»,- մանրամասնեց Սլավիկ Մինասյանը: Վերջինս ասաց, որ դուստրը ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացված բողոքի ակցիաներին: «Ես համամիտ եմ լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններին, որ սա «սարքած» գործ է, իմ աղջկան անհիմն են ձերբակալել: Ես 60 տարեկան ծեր մարդ եմ, նա երիտասարդ է, դեռ ապագա ունի, պետք է ապրի, կյանքն իրենն է, իմ երեխեն ճիշտ է, ճիշտ էլ կքայլի, ինչքանով, որ կարողանամ, ես իրեն կօգնեմ: Ես ոչ ոքի չեմ վստահում, նույնիսկ՝ հիմիկվա իշխանություններին: Ուզում եմ աղջկաս ազատ տեսնել, նա ազատ թռչնակ է, պետք է ազատության մեջ լինի»,- ասել է ձերբակալված աղջկա հայրը: Նա նշել է, որ ունի ևս մեկ դուստր և մեկ որդի, որոնք բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում:

«Գլաձոր» համալսարանում բոլորը զարմացած էին կատարվածից եւ չէին հավատում, որ իրենց ուսանողուհին կարող է հանցավոր խմբի անդամ լինել: Համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը կայքի հետ զրույցում նշել է, որ որոշակի ոչինչ չգիտի, ընդամենը գիտի, որ իր ուսանողուհին գիշերները աշխատել է, ցերեկը̀ սովորել:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում