Ձմռանը բարձր իմունիտետ ունենալու համար պետք է օգտագործել վիտամիններով հարուստ մթերքներ:
Թթվեցրած կաղամբը կատարյալ ձմեռային մթերք է, որի մեջ վիտամինները նույնիսկ կրկնապատկվում են: Թթու կաղամբում C և P վիտամինները 20 անգամ ավելի շատ է, քան թարմում։
Դդումը գործնականում երբեք չի կորցնում իր օգտակար հատկությունները: Դրանում առկա են А, В, C, E, D, Р վիտամիններ, երկաթի ռեկորդային քանակություն, ինչպես նաև օրգանիզմում նյութափոխանակությունը կարգավորող T վիտամին:
Ձմռանը շատ օգտակար են նաև հատապտուղները, նաև սառեցված: Դրանցում առկա են իմունիտետը բարձրացնող շատ վիտամիններ:
Օրգանիզմում վիրուսների դեմ են պայքարում ցիտրուսները: Կիտրոնը, նարինջը, մանդարինը, թուրինջն ու այլ ցիտրուսներ օրգանիզմը հագեցնում են վիտամիններով:
Չրերը հարուստ են մի շարք վիտամիններով, երկաթով, կալիումով, յոդով: