Չորեքշաբթի օրը Մոսկվայի «Սպարտակ»-ը նախապատրաստվել է Կազանի «Ռուբին»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Աղբյուրը նշում է, որ մարզմանը չի մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով մարզվել է անհատական ծրագրով:
Հիշեցնենք, որ Մովսիսյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Քուիզ Փարք Ռեյնջերս»-ը: