Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը չորեքշաբթի կանչվել է Թուրքիայի ԱԳ նախարարություն, հայտնել է Թուրքիայում ռուսական դիվանագիտական առաքելության մամլո պատասխանատու Իգոր Միտյակովը, հայտնում է interfax.ru-ն:
Նա հաստատել է, որ Անկարայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳ նախարարություն` կապված Մոսկվայում թուրքական դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի հետ:
Չորեքշաբթի Ռուսատանում Թուրքիայի դեսպանատնից հայտնել են, որ անհայտ անձինք հարձակվել են դեսպանատան վրա: «Ցուցարարները քարակոծել են շենքը: Երկրորդ և երրորդ հարկի պատուհանների ապակիները կոտրված են, քարերը ընկել են գրասենյակային ծառայողների վրա»,- չորեքշաբթի հայտնել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մամլո քարտուղար Օրհան Գազիգիլը: