Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը համարում է, որ Սիրիայում ռազմական գործողություններին երկրի մասնակցության հարցում կառավարությունը գտնվում է խորհրդարանի հետ համաձայնության գալու ճանապարհին:
«Հայտարարությանը վարչապետի ռեակցիայից այսօր ես զգացի, որ մենք գտնվում ենք Սիրիայում ռազմական գործողությունների կատարման կոնսենսուսի հասնելու ճանապարհին»,- ասել է Համոնդը BBC-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, վարչապետ Դևիդ Քեմերոնը, հանդես գալով խորհրդարանի համայնքների պալատում, հայտարարել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Սիրիայում ռազմական գործողություններին Մեծ Բրիտանիայի միանալու անհրաժեշտության մասին: