Սիրիայում թուրքմենների հրամանատարը, ով տեսագրությունում պատմում է ռուս օդաչուի սպանության մասին, ոչ թե սիրիացի թուրքմեն է, այլ թուրք, հաղորդում է Russia Tօday-ը:
Նշվում է, որ Ալփասլան Չելիկը Թուրքիայի Քեբան քաղաքի (Ելազըգ նահանգ) նախկին քաղաքապետի որդին է: Նա ռազմականացված արմատական կազմակերպության անդամ է` կապված Ազգայնական շարժման թուրքական կուսակցության հետ:
Նրա խմբավորման անդամներն ավելի վաղ հայտնել էին ռուս օդաչուի սպանության մասին: