Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը պատրաստ է մասնակցել Իտալիայի առաջնության 14-րդ տուրի` «Պալերմո»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպման ընթացքում:
Բուժզննումից հետո պարզ է դարձել, որ Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվողի մոտ լուրջ վնասվածք չկա: