Ռուսաստանի և Ֆրանսիայի կորուստները ահաբեկչությունների հետևանքով երկրներին ստիպում են միավորել ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Մոսկվան դրան պատրաստ է, գրում է RIA Novosti-ն:
«Մենք ձեզ հետ միասին սգում ենք Ֆրանսիայի կրած կորուստների պատճառով, դրանք ծանր կորուստներ են, վերջին տվյալներով, որքան ես գիտեմ, 130 մարդ զոհված է համարվում, ավելի քան 350-ը վիրավորվել է: Դուք գիտեք, որ նաև Ռուսաստանն է կորուստներ կրել սարսափելի ահաբեկչական ակտի արդյունքում քաղաքացիական ինքնաթիռի նկատմամբ: Այդ ամենը մեզ ստիպում է միավորել ջանքերն ընդհանուր չարիքի դեմ պայքարում»,- ասել է Պուտինը: