«Իշխանությունը սպառել է նախագահական ընտրությունները կեղծելու միջոցով իր իշխանությունը երկարաձգելու ռեսուրսը, դրա համար դիմում է սահմանադրական հեղաշրջման»,- այսօր Հայաստանի Քաղաքագետների միությունում ընդդիմադիր առաջնորդների մասնակցությամբ կազմակերպված «Կլոր սեղան» քննարկմանը հայտարարեց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:- Սահմանադրական այս հեղաշրջման միջոցով էապես սահմանափակվում է քաղաքացիների հնարավորությունը ընտրությունների միջոցով ձևավորել իշխանություն»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ կայացել է հանրային համախմբում. «Սա մի ճակատագրական ընտրություն է հայ ժողովրդի համար, որը պետք է կա՛մ հաշտվի Սերժ Սարգսյանի կեղեքող ռեժիմի գոյատևման շարունակականության հետ, կա՛մ պետք է վճռականորեն թոթափի այդ ռեժիմը»:
Մանրամասները՝ տեսանյութում: