Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվեց ռուսական «Կրասնոդար»-ին:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի նվազագույն հաղթանակով: Հանդիպման միակ գնդակը խփվեց առաջին խաղակեսի 2-րդ րոպեին:
Գոլի հեղինակ դարձավ Պավել Մամաևը, ով անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը:
Հավելենք, որ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Կրասնոդար»-«Բորուսիա»` 1:0
1:0 Մամաև 11մ. (2՛)