Սիրիայի կառավարական զորքերը ռուսական ավիացիայի աջակցությամբ վերահսկողության տակ են վերցրել Լաթաքիա գավառի հյուսիսում գտնվող լեռնային շրջանները` ամբողջությամբ փակելով ԴԱԻՇ-ի գրոհայիններին զենքի միջսահմանային մատակարարումը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է TASS-ը:
«Ռուսական ավիացիայի` գրոհայիններին բազմաթիվ անգամ հարվածներ հասցնելու արդյունքում Սիրիայի կառավարական զորքերը ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Լաթաքիա գավառի հյուսիսի լեռնային շրջանները` դրանով հանդերձ փակելով այդ գավառում ահաբեկիչների զենքի, զինամթերքի և նյութական այլ կարողության միջսահմանային մատակարարումը գրոհայիններին»,- ասել է նա:
«Ավելին՝ Սիրիայի մյուս շրջաններում մեր ավիացիան վերահսկում է ԴԱԻՇ-ի գրոհայիններին զենքի, զինամթերքի և նյութական միջոցների մատակարարման բոլոր հիմնական ուղիները»,- հավելել է նա: